Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Ուսումնասիրությունների միջոցով վերահսկողության իրականացման կարգը. 1. Ուսումնասիրության ընթացքում բնապահպանական օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ տարածքային բնապահպանության տեսուչը պատշաճ ձևով նախազգուշացնում է համապատասխան ստուգվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին` նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները, ներառյալ` դրանց կատարման ժամկետը. 2. Ստուգվող սուբյեկտը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է պատշաճ ձևով տեղյակ պահել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնատար անձանց. 3. Նախազգուշացումից հետո սահմանված ժամկետում ստուգվող սուբյեկտի կողմից խախտման հետևանքները չվերացնելը և(կամ) դրա վերաբերյալ պատշաճ ձևով չտեղեկացնելը հիմք են հանդիսանում նոր ստուգումների իրականացման համար: Ստուգումներ իրականացնելու ընթացքում սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումն արգելվում է. 4. Բնապահպանական օրենսդրության խախտման կանխարգելումը բնապահպանական օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և նորմատիվ բնույթի իրավական ակտի պահանջների կատարման վերաբերյալ բացատրական աշխատանքների կատարման ընթացակարգ է, որն իրականացվում է հանդիպումների, խորհրդակցությունների կամ կապի այլ միջոցներով, ինչպես ուսումնասիրությունների, դիտարկումների, այնպես էլ ստուգվող սուբյեկտում ստուգումների անցկացման ընթացքում: |