Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39 Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը. 1. Պրոբացիայի ծառայողը Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է` 1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս. 2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե պրոբացիայի ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ. 3) առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում. 4) դատարանի վճռի հիման վրա պրոբացիայի ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում. 2. Պրոբացիայի ծառայողին Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում: |