Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Անշարժ գույքի կառավարումը. 1. Անշարժ գույքի կառավարումը ռիելթորական ծառայության տեսակ է, որի շրջանակում պայմանագրով մի կողմը (անշարժ գույքի սեփականատերը) անշարժ գույք է հանձնում մյուս կողմին (անշարժ գույքի կառավարչին)՝ ընթացիկ կառավարման, իսկ մյուս կողմը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ անշարժ գույքի սեփականատիրոջ. 2. Սույն օրենքի շրջանակում անշարժ գույքի կառավարումը ներառում է անշարժ գույքի կառավարչի միջոցով՝ պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում անշարժ գույքի հատուցելի շահագործման հետ կապված ծառայությունների մատուցումը, անշարժ գույքի կառավարումից ստացված եկամուտների փոխանցումը սեփականատիրոջը, անշարժ գույքի գովազդումը անշարժ գույքի կառավարման շրջանակում, անշարժ գույքի վերանորոգումը և անշարժ գույքի պահպանման իրականացումն ի շահ անշարժ գույքի սեփականատիրոջ: Անշարժ գույքի կառավարման շրջանակում կնքված պայմանագրի գործողության ժամկետը չի կարող ավելի լինել անշարժ գույքի կառավարման պայմանագրի ժամկետից: Անշարժ գույքի կառավարման պայմանագրի առավելագույն ժամկետը չի կարող սահմանվել երեք տարուց ավելի. 3. Անշարժ գույքի կառավարման առարկա կարող է հանդիսանալ ցանկացած տեսակի անշարժ գույք, որն ունի մեկ կամ մի քանի սեփականատեր. 4. Անշարժ գույքի կառավարման պայմանագրով սահմանված պայմանները և ժամկետները տարածվում են անշարժ գույքի կառավարման շրջանակում կնքված պայմանագրերի վրա. 5. Անշարժ գույքի կառավարումը չի ներառում անշարժ գույքի նկատմամբ հավատարմագրային կառավարումը. 6. Անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքները կնքում են իրենց անունից` նշելով անշարժ գույքի կառավարիչ լինելու փաստը, ինչպես նաև ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, ի շահ որի իրականացվում է անշարժ գույքի կառավարումը, եթե անշարժ գույքի կառավարման պայմանագրով այլ բան նախատեսված չէ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 7. Այլ իրավահարաբերություններից ծագող պարտավորությունների համար անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը երրորդ անձանց հանդեպ կրում են պատասխանատվություն միայն իրենց պատկանող գույքով: Անշարժ գույքի սեփականատիրոջ գրավոր ցուցումով օրենսդրությանը հակասող գործողությունների հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասի պարագայում անշարժ գույքի սեփականատերը և անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը կրում են համապարտ պատասխանատվություն, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչն իրավունք ունեն հրաժարվելու անշարժ գույքի սեփականատիրոջ այն պահանջները կատարելուց, որոնք հակասում են օրենսդրությանը. 8. Անշարժ գույքի կառավարման կազմակերպությունը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչը պարտավոր են պատվիրատուին սահմանված կարգով տեղեկացնել անշարժ գույքի նկատմամբ կատարված գործարքների և բարելավումների վերաբերյալ: Նման տեղեկացման ժամկետները և կարգը սահմանվում են անշարժ գույքի կառավարման պայմանագրով. 9. Անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարումից բխող բոլոր գործարքների հետ կապված վճարումները իրականացվում են էսքրոու հաշվի միջոցով: Անշարժ գույքի կառավարչին, ինչպես նաև պատվիրատուին կատարվող բոլոր վճարներն իրականացվում են համապատասխանաբար անշարժ գույքի կառավարչի կամ պատվիրատուի էսքրոու հաշիվներին: Սույն մասով սահմանված պահանջները չպահպանելը հանգեցնում է գործարքի (պայմանագրի), այդ թվում՝ գործարքի (պայմանագրի) մաս կազմող գործարքների (պայմանագրերի) անվավերության: Նման գործարքը (պայմանագիրը) առ ոչինչ է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 10. Անշարժ գույքի կառավարման կազմակերպության, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն տարածվում անշարժ գույքի կառավարման պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի և անշարժ գույքի կառավարման պայմանագրով սահմանված էսքրոու հաշիվների վրա: Սույն դրույթը կիրառելի չէ միայն անշարժ գույքի կառավարման պայմանագրով սահմանված՝ կառավարչի վարձատրություն համարվող եկամուտների նկատմամբ: |