FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  315

Պատանդ վերցնելը կամ պահելը.
1. Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ այլ կազմակերպությունում աշխատող անձին պաշտոնեական կամ ծառայողական գործունեության հետ կապված արարք կատարելուն կամ այդպիսի արարք կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) հղի կնոջ նկատմամբ,
    2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,
    3) անչափահասի նկատմամբ,
    4) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 5) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝
    1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում, զանգվածային անկարգություններ, միջազգային հարաբերություններում բարդացում կամ հակամարտություն, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով.
4. Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նա նախկինում չի ազատվել քրեական պատասխանատվությունից սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հիմքով: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: