Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Անասնաբուժական լաբորատոր գործունեությունը. 1. Լաբորատոր գործունեությունը ներառում է` 1) կենդանիների հիվանդությունների ախտորոշիչ հետազոտությունները. 2) անասնաբուժասանիտարական փորձաքննությունը. փորձաքննության ենթակա են` ա. չվերամշակված կենդանական ծագման հումքը և մթերքը, բ. չվերամշակված կենդանական ծագման կերատեսակները, գ. բեղմնավորիչ նյութերը` սերմնահեղուկ, բեղմնավորված ձկնկիթ, ինկուբացիոն ձու. 3) անասնապահությունում և շրջակա միջավայրի աղտոտմանն առնչվող զոոհիգիենիկ նորմերի, անվտանգության սահմանված նորմերի, արգելված և մնացորդային նյութերի բացահայտմանն ուղղված փորձաքննությունը. 4) անասնաբուժական դեղամիջոցների որակի և արդյունավետության նկատմամբ հետազոտությունները. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված լաբորատոր գործունեությունն իրականացվում է հավատարմագրված կազմակերպություններում. 3. Կենդանիների վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր փորձաքննության արդյունքների վիճարկման դեպքում ազգային ռեֆերենս լաբորատորիայի տված արձանագրությունը համարվում է վերջնական: |