Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 30.1 Ջրօգտագործման թույլտվության տրամադրման մերժումը. Ջրօգտագործման թույլտվության հայտերը մերժվում են, եթե՝ 1) դրանով պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի համապատասխանում սույն օրենսգրքին կամ ջրի ազգային քաղաքականությանը կամ ջրի ազգային ծրագրին կամ ջրավազանային կառավարման պլաններին կամ դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին. 2) ջրային պաշարները բավարար չեն ջրօգտագործման թույլտվություն տալու համար, կամ պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի բավարարում ջրի ազգային պաշարի պահպանման պահանջները կամ ջրերի ստանդարտները, այդ թվում՝ ջրի որակի նորմերը. 3) ներկայացված թերի փաստաթղթերը չեն համալրվել համալրման մասին լիազոր մարմնի պատշաճ ծանուցման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում` լիազոր մարմինը պարտավոր է թերի փաստաթղթերի վերաբերյալ հայտատուին ծանուցել դրանք հայտնաբերելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում հայտի քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը կասեցվում է մինչև թերի փաստաթղթերի համալրման օրը. 5) օրենսգրքով սահմանված ժամկետում չի վճարվել պետական տուրքը. 6) հայցվող ջրօգտագործման թույլտվության տրամադրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի, նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝ 1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝ ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է, գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը. 2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝ ա. Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում, բ. բնության հատուկ պահպանվող տարածքներում և այդ տարածքների պահպանման գոտիներում, գ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, դ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 30.1 ե. գետերի հոսքի ձևավորման տարածքներում, զ. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ, է. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի: Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Կառավարությունը: |