Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 433 Պարտավորության դադարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հիման վրա. 1. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հրապարակման հետևանքով պարտավորությունը կատարելը լրիվ կամ մասնակի դառնում է անհնարին, պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով դադարում է: Դրա հետևանքով վնաս կրած կողմերը, սույն օրենսգրքի 15 և 18 հոդվածներին համապատասխան, իրավունք ունեն պահանջել հատուցելու վնասները. 2. Սահմանված կարգով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի այն ակտն անվավեր ճանաչելու դեպքում, որի հիման վրա պարտավորությունը դադարել է, պարտավորությունը վերականգնվում է, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ պարտավորության էությունից, և դրա կատարումը պարտատիրոջ համար չի կորցրել իր հետաքրքրությունը: |