FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  30

ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ.
1. Ակումբների հիմնադրամի կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը և նախագահը.
2. Ակումբների հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված է հիմնադրամում ֆինանսական ներդրումներ կատարած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց ներկայացուցիչներից: Հոգաբարձուների խորհրդում վճռական ձայնի իրավունքով ընդգրկվում է Ակումբների միության նախագահը.
3. Ակումբների հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իրավասու է`
    ա) ընդունել հիմնադրամի կանոնադրությունը, որը հիմնադրամի միակ հիմնադիր փաստաթուղթն է.
    բ) փոփոխություններ և լրացումներ կատարել հիմնադրամի կանոնադրությունում.
    գ) նշանակել և ազատել հիմնադրամի գործադիր տնօրենին.
    դ) սահմանել հիմնադրամի միջոցների տնօրինման կարգը.
    ե) որոշում ընդունել հիմնադրամի վերակազմակերպման` հիմնադրամից այլ հիմնադրամի առանձնացման, այլ հիմնադրամների հետ հիմնադրամի միացման կամ միաձուլման, ինչպես նաև հիմնադրամի լուծարման մասին: