Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 ՍՊԱՌՈՂԻ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ. 1. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնի իջեցման, կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերություններն իր ուժերով վերացման ծախսերի հատուցման, ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով և 27-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված աշխատանքների կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծմամբ պատճառված վնասների հատուցման մասին սպառողի պահանջները ենթակա են բավարարման` համապատասխան պահանջի ներկայացման օրից` տասնօրյա ժամկետում. 2. Համանման նյութից նույն որակի այլ իրի անհատույց պատրաստման կամ կրկնական աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) վերաբերյալ սպառողի պահանջները ենթակա են բավարարման այնպիսի ժամկետում, որը սահմանված է աշխատանքի արագ կատարման (ծառայության մատուցման) համար, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ` ոչ պատշաճ իրականացվող աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համար պայմանագրով նախատեսված ժամկետում. 3. Սպառողի` սույն հոդվածով նախատեսված առանձին պահանջների բավարարման ժամկետների խախտման դեպքում կատարողն ուշացման յուրաքանչյուր օրվա համար սպառողին վճարում է տուժանք (տուգանք), որի չափը և հաշվարկման կարգը որոշվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ժամկետների խախտման դեպքում սպառողն իրավունք ունի կատարողին ներկայացնել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով և 27-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված այլ պահանջներ: |