Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը. 1. Կազմակերպությունը և խումբը ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են` 1) մասնակիցներին (բաժնետերերին, փայատերերին)` օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ ներքին կանոնակարգերի համաձայն. 2) օրենքով սահմանված դեպքերում պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում. 3) վարկատուներին, փոխատուներին, կազմակերպության մասնակցությամբ տնտեսական գործունեության մյուս կողմերին` կամավորության հիմունքներով. 2. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու օր է համարվում դրանք` ըստ պատկանելության հանձնելու, էլեկտրոնային եղանակով կամ փոստով ուղարկելու օրը. 3. Հաշվետվությունները փոuտի միջոցով ներկայացնելու oր է համարվում փոuտային բաժանմունքի ընդունման oրվա oրացուցային կնիքի արտատիպը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցման հիման վրա հաշվետվության ներկայացման օրը: |