FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  32

Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միությունները.
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող միություններ և (կամ) անդամակցել դրանց.
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միությունները չեն կարող մատուցել ներդրումային ծառայություններ.
3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միությունները պետական գրանցման պահից 10-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին՝ տեղեկացնելով դրանց գտնվելու վայրի, կառավարման մարմինների և ղեկավարների, ինչպես նաև հետագայում դրանց փոփոխությունների վերաբերյալ՝ դրանց տեղի ունենալուց հետո` 10-օրյա ժամկետում: