FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Սնանկության գործերի ենթակայությունը.
1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` դատարան): Սնանկության գործը վարվում է դատավորի կողմից միանձնյա.
2. Վերաբաշխման արդյունքում սնանկության գործն այլ դատավորի հանձնվելու դեպքում սնանկության գործի վարումը շարունակվում է ընդհատման պահից.
3. Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով կամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր): Սույն մասով սահմանված՝ պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած վեճը ենթակա է քննության սնանկության դատարանում որպես առանձին քաղաքացիական գործ՝ անկախ պարտապանի սնանկ ճանաչված լինելու հանգամանքից.
4. Առանձին քաղաքացիական գործերը հարուցվում, քննվում և լուծվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.
4.1. Սնանկության դատարանը վերադարձնում է սնանկության վարույթի շրջանակներում ներկայացված հայցադիմումը, եթե գործը սույն հոդվածի հիմքերով ենթակա չէ քննության սնանկության դատարանում.
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնների խախտմամբ դատարանի կողմից վարույթ ընդունված գործերը դատարանն իր որոշմամբ հանձնում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` ընդհանուր իրավասության դատարան) քննությանը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

6. Ընդհանուր իրավասության դատարանից քաղաքացիական գործ ստանալու դեպքում դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ենթակայությունը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան.
7. Սնանկության գործն ավարտվելու դեպքում առանձին քաղաքացիական գործերի քննությունը շարունակվում է, եթե առկա չեն այդ գործերի վարույթը կարճելու կամ այդ գործերով հայցը առանց քննության թողնելու հիմքեր.
8. Սնանկության գործը վարող դատավորի` առանձին քաղաքացիական գործով ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում առանձին քաղաքացիական գործը քննում է դատարանի այլ դատավորը.
9. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո սնանկության գործով կայացված դատական ակտը բեկանվելու (վերացվելու) և նոր քննության ուղարկվելու դեպքում գործը (հարցը) քննում է դատարանի նույն դատավորը, եթե առկա չեն ինքնաբացարկի հիմքեր.
10. Առանձին քաղաքացիական գործով կայացված` դատարանի դատական ակտը բեկանվելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում գործն ուղարկվում է դատարան և քննվում է դատարանի այլ դատավորի կողմից: