Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 61 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ. 1. Սույն օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցները` ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական. բ) տուգանք. գ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում. դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում. 2. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը բանկերին և բանկի ղեկավարներին չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով և պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից. 3. Կենտրոնական բանկը կարող է օրենքների կամ իրավական այլ ակտերի յուրաքանչյուր խախտման համար բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով, (կամ) տուգանք` բանկի կամ ղեկավարի նկատմամբ, (կամ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում. 4. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |