Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 41.3 Ծրագրերի միջոցառումները. 1. Ծրագրերի միջոցառումներն ըստ դրանցով նախատեսվող գործողությունների պատկանելության տարբերակվում են ընթացիկ, կապիտալ, հանրային սեփականության կառավարման և ֆինանսական ակտիվների կառավարման քաղաքականությունների. 2. Ընթացիկ միջոցառումներն են` ա) պետական մարմնի կողմից ապրանքների տրամադրումը և ծառայությունների մատուցումը. բ) կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց տրանսֆերտների տրամադրումը. գ) պետական պարտքի սպասարկման (տոկոսավճարների) գծով ծախսերի կատարումը. 3. Կապիտալ միջոցառումներն են հանրության կողմից օգտագործման նպատակով այնպիսի կապիտալ (ոչ ֆինանսական) ակտիվների հետ գործառնությունները (ձեռք բերում, կառուցում, հիմնանորոգում և այլն), որոնք չեն հանդիսանում պետական հիմնարկի կողմից կամ իր անունից անմիջականորեն մատուցվող ծառայությունների համար օգտագործվող կապիտալ ակտիվներ. 4. Հանրային սեփականության կառավարման միջոցառումներն են պետական հիմնարկի կամ պետական սեփականություն հանդիսացող այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների համար օգտագործվող կապիտալ ակտիվների հետ գործառնությունները (ձեռք բերում, կառուցում, հիմնանորոգում և այլն). 5. Ֆինանսական ակտիվների կառավարման և պետական պարտքի մարման միջոցառումներն են` ա) ֆինանսական ակտիվների ձեռք բերումը, այդ թվում` պետության կողմից կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց վարկերի տրամադրումը, ինչպես նաև կազմակերպությունների բաժնետոմսերի կամ կապիտալում այլ մասնակցության ձեռք բերումը. բ) պետական պարտքի գծով պարտավորությունների մարման, այդ թվում` պետությանը տրամադրված վարկերի, ինչպես նաև պետության կողմից թողարկված մուրհակների մարումը և արժեթղթերի հետգնումը: |