Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 99 Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրերը. 1. Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրեր են համարվում ժամանակավոր պահպանման պահեստները և այն վայրերը, որտեղ, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է իրականացվել ապրանքների ժամանակավոր պահպանումը (այսուհետ՝ ժամանակավոր պահպանման վայրեր). 2. Ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել ազատ պահեստի տարածքում, ԱՏԳ տարածքում, ապրանքներն ստացողի շինություններում, պահեստներում, բաց հրապարակներում և այլ տարածքներում, ինչպես նաև սույն Օրենսգրքով կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ վայրերում. 3. Այն ապրանքները, որոնք կարող են վնաս պատճառել մյուս ապրանքներին, կամ որոնց համար պահանջվում են պահպանման հատուկ պայմաններ, պետք է պահվեն այդպիսի ապրանքների պահպանման համար հատուկ հարմարեցված ժամանակավոր պահպանման վայրերում. 4. Ժամանակավոր պահպանման վայրերում ապրանքները տեղավորելը հաստատվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: |