Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 204 Նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվող ապրանքների՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման առանձնահատկությունները. 1. Նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվող ապրանքները համարվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք դրանց ներմուծման օրվանից՝ բացառությամբ այն ապրանքների, որոնք սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ենթակա չեն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման. 2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծված միջազգային փոստային առաքանիների և միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների նկատմամբ: Այդպիսի միջազգային փոստային առաքանիների և միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններն իրականացվում են նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում տեղակայված միջազգային փոստափոխանակման վայրում (հաստատությունում)՝ սույն Օրենսգրքին համապատասխան. 3. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա չեն` 1) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, որոնք ներմուծվում են նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք և արտահանվում են նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքից՝ կապված այդ տրանսպորտային միջոցներով ապրանքների միջազգային փոխադրում իրականացնելու հետ, ինչպես նաև նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվող և նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքից արտահանվող՝ Միության տարածքով ապրանքների փոխադրումն առանց այդ տարածքը լքելու իրականացնող տրանսպորտային միջոցները. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 204 2) Միության ապրանքները, որոնք ներմուծվում են նավահանգստային ԱՏԳ տարածք կամ արտահանվում են նավահանգստային ԱՏԳ տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ ծովային նավահանգստի, գետային նավահանգստի, օդանավակայանի վարչակազմի կողմից, ինչպես նաև ԱՏԳ ռեզիդենտներ (մասնակիցներ, սուբյեկտներ) չհանդիսացող և ծովային նավահանգստում, գետային նավահանգստում, օդանավակայանում նավագնացության անվտանգության ապահովման, օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման, ծովային նավահանգստի, գետային նավահանգստի, օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտների շահագործման անվտանգության ապահովման մասով գործառույթներ կամ ծովային նավահանգստում, գետային նավահանգստում, օդանավակայանում գործունեության իրականացման հետ կապված այլ գործառույթներ իրականացնող անձանց կողմից. 3) Միության ապրանքները, որոնք նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ վարչակազմի կողմից ներմուծվում են նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք կամ արտահանվում են նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ կապված այդ ԱՏԳ-ների գործունեության ապահովման հետ. 4) նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվող և դրա սահմաններից դուրս նախքան այդպիսի ներմուծումը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով, «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները. 5) նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվող և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում դրա սահմաններից դուրս նախքան այդպիսի ներմուծումն «արտահանում» մաքսային ընթացակարգով կամ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները. 6) նավահանգստային ԱՏԳ տարածք ներմուծվող և նավահանգստային ԱՏԳ տարածքից արտահանվող ձկնարդյունագործական նավատորմի նավերը՝ այդպիսի նավերից ջրային կենսաբանական պաշարների որսը, ջրային կենսաբանական պաշարներից արտադրված ձկնային և (կամ) այլ արտադրանքը նշված նավերի վրա բեռնաթափելու հետ կապված, (կամ) պաշար հանդիսացող ապրանքներն այդպիսի նավերի վրա բեռնելու նպատակով. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 204 7) սույն կետի 1-ին և 6-րդ ենթակետերում նշված տրանսպորտային միջոցներով տեղափոխվող պաշարները. 4. Նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծված ապրանքները ենթակա չեն մաքսային հայտարարագրման՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ և մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի՝ սույն կետի երրորդ պարբերությանը համապատասխան: Մաքսային հայտարարագրման ենթակա են այն ապրանքները, որոնք ներմուծված են ԱՏԳ ռեզիդենտների (մասնակիցների, սուբյեկտների) կողմից՝ նավահանգստային ԱՏԳ տարածքում տեղակայված ծովային նավահանգստի, գետային նավահանգստի, օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտների կամ լոգիստիկ ԱՏԳ ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման, վերակառուցման նպատակներով: Մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծված ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև կարող է սահմանվել մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետ: |