Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Գովազդի նկատմամբ պահանջները. 1. Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկին կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությանն առնչվող ցանկացած տեղեկություն, որը տարբեր տեղեկատվական միջոցներով հրապարակվել է որպես գովազդ (այսուհետ՝ գովազդ), պետք է բավարարի հետևյալ պահանջները. 1) չպետք է պարունակի ապակողմնորոշիչ տեղեկություն. 2) պետք է ներկայացվի որպես գովազդ. 3) պետք է համապատասխանի առաջարկի փաստաթղթում ներառված տեղեկություններին, եթե սույն օրենքով նախատեսված է առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջ. 2. Սույն հոդվածով սահմանված գովազդի նկատմամբ պահանջները չեն տարածվում սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կրիպտոակտիվների հրապարակային առաջարկների վրա. 3. Սույն օրենքով առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջի դեպքում գովազդը չպետք է հրապարակվի առաջարկի փաստաթղթի հրապարակումից ավելի շուտ։ Սույն պահանջը չպետք է սահմանափակի թողարկողի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորի կողմից ապագայում առաջարկվող կրիպտոակտիվների նկատմամբ պոտենցիալ ձեռք բերողների հետաքրքրությունը գնահատելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը. 4. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պահանջել իրեն ներկայացնել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկին կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությանն առնչվող գովազդի համար օգտագործվող ցանկացած փաստաթուղթ կամ հայտարարություն՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգելու նպատակով. 5. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել կրիպտոակտիվների հրապարակային առաջարկին կամ առևտրային հարթակում առևտրին թույլտվությանն առնչվող գովազդի նկատմամբ մանրամասն պահանջներ։ |