Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 37 Ապրանքի մատակարարման վայրը. 1. Ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե` 1) ապրանքի մատակարարման պահին այն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից. 2) էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների փոխադրման (առաքման) ավարտի պահին ապրանքները հանձնվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում. 2. Եթե ապրանքի մատակարարման վայրը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ ապրանքի մատակարարման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: |