FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  126

Շահութահարկի վճարումից ազատումը.
1. Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Սույն մասի կիրառության իմաստով՝
    1) գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես`
    ա. հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,
    բ. տեխնիկական մշակաբույսերը,
    գ. պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը,
    դ. դաշտային մշակման կերային մշակաբույսերը,
    ե. կերարտադրության այլ արտադրանքը,
    զ. պարտեզների, խաղողի այգիների, պտղատու այգիների, հատապտղանոցների և ծաղկաբուծության արտադրանքը,
    է. ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը,
    ը. ծառերի և թփերի սածիլները,
    թ. ծառերի և թփերի տնկիները,
    ժ. տավարաբուծության արտադրանքը,
    ժա. խոզաբուծության արտադրանքը,
    ժբ. ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը,
    ժգ. թռչնաբուծության արտադրանքը,
    ժդ. ձիաբուծության, գոմեշաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանքը,
    ժե. եղջերվաբուծության, ջայլամաբուծության և ուղտաբուծության արտադրանքը,
    ժզ. ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը,
    ժէ. ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  126

2) մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացվող եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է` հիմնվելով Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ով սահմանված՝ կադաստրային գնահատման կարգով հաշվարկված հաշվարկային զուտ եկամտի տվյալների վրա.
    3) գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաև «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվը կամ սպառողական կոոպերատիվը՝ իր անդամների (մասնակիցների) արտադրած գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով.
2. Շահութահարկի վճարումից ազատվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հետևյալ եկամուտների մասով.
    1) առևտրային բանկերի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարվող պարբերական, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարների մասով.
    2) հիմնադրամի կողմից ֆիզիկական անձանց հատուցվող և բանկերի նկատմամբ ձեռք բերվող պահանջի հիման վրա բանկերից ստացվող գումարների մասով.
    3) այն եկամուտների մասով, որոնք ստացվել են հետևյալ ակտիվներում կատարված ներդրումներից.
    ա. Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում,
    բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա առաջնակարգ բանկերում` որպես բանկային ավանդ և (կամ) բանկային հաշիվ,
    գ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերում,
    դ. ոսկու ստանդարտացված ձուլակտորներում,
    ե. բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում,
    զ. բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների և (կամ) բանկերի արժեթղթերում,
    է. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ ֆինանսական ակտիվներում:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  126

3. Շահութահարկի վճարումից ազատվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված բյուրոն՝ այդ օրենքի համաձայն բյուրոյի կազմում ստեղծված երաշխավորման ֆոնդին կատարվող բոլոր վճարների, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի օգտին ստացված բոլոր այլ գումարների մասով, ներառյալ՝ այն եկամուտների մասով, որոնք ստացվել են երաշխավորման ֆոնդի միջոցներից կատարված ներդրումներից.
4. Շահութահարկի վճարումից ազատվում է Համահայկական բանկը.
5. Շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտների, ինչպես նաև նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտների մասով.
5.1. Շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝
    1) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինների մասով.
    2) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) բաժնետոմսերի՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.
    3) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերից մինչև այդ պարտատոմսերի մարումն ստացված տոկոսների կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամուտների մասով.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  126

4) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսների կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամուտների մասով.
    5) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերի՝ մինչև այդ պարտատոմսերի մարումը օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.
    6) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերի՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.
    7) 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ռեզիդենտ իրավաբանական անձին տրամադրած փոխառության գծով 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հաշվետու ժամանակահատվածներին վերաբերող եկամուտների մասով, պայմանով, որ տվյալ փոխառությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է համարժեք պայմաններով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ ու հանդիսանում է այդ պարտատոմսերի ապահովման միջոց, իսկ այդ պարտատոմսերը Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում թույլատրված են առևտրին.
6. Շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողները՝ ձեռագործ գորգերի իրացումից ստացվող եկամտի մասով:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  126

7. Շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով։ Շահութահարկի վճարումից չեն ազատվում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակների իրականացման արդյունքով ազատ տնտեսական գոտու տարածքում ստեղծված (մշակված) կամ զարգացված մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների վաճառքից կամ դրանց օգտագործման իրավունքով տրամադրումից ստացվող եկամուտները (այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի օբյեկտի արժեքի հավելաճը), մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներ պարունակող ապրանքների վաճառքից ստացվող եկամուտները և մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներից ստացվող ցանկացած այլ եկամուտներ։