FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  264

Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգին անցումը.
1. Հարկ վճարողները շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահից (շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու պահից) տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքով սահմանված կարգով` շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով.
2. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը և (կամ) շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարված` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերման ծախսերը` Օրենսգրքով սահմանված կարգով: Սույն մասի կիրառության իմաստով` շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում`
    1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը որոշելու համար հաշվի են առնվում շրջանառության հարկի համակարգում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները.
    2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
    3) Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված և շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան վերաբերող` ոչ արտադրական բնույթի այլ, ինչպես նաև ֆինանսական ծախսերը (այն մասով, որը, նույն մասի համաձայն, նվազեցվում է այն հարկային տարվա ընթացքում, որին այն վերաբերում է) համախառն եկամտից նվազեցվում են շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրվանից մինչև այդ օրն ընդգրկող ամսվա վերջը եղած օրերի` տվյալ ամսվա բոլոր օրերի կառուցվածքում ունեցած տեսակարար կշռին համապատասխանող չափով:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  264

3. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը և (կամ) շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարված` սույն հոդվածի 2-րդ մասում չնշված ակտիվների (բացառությամբ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված ակտիվների) սկզբնական արժեքները` Օրենսգրքով սահմանված կարգով.
4. Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, Օրենսգրքի 258-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ծախսերի գծով չնվազեցված մասը համապատասխանաբար առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով՝ 10-ապատիկի, արտադրական գործունեության մասով՝ 20-ապատիկի, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով՝ 10-ապատիկի և Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված այլ գործունեության մասով 15-ապատիկի չափով նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից: