FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

Հանձնաժողովի որոշումները, ծանուցումները կամ այլ փաստաթղթեր ուղարկելու (հանձնելու) կարգը.
1. Հանձնաժողովի որոշումները, ծանուցումները կամ այլ փաստաթղթեր (այսուհետ՝ նաև թղթակցություն) ուղարկվում են փոստային առաքմամբ կամ սուրհանդակային կապի ծառայության միջոցով կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով.
2. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվում է հասցեատիրոջ նշած հասցեով (ծանուցման հասցե), իսկ հասցե նշված չլինելու դեպքում՝ հասցեատիրոջ հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով.
3. Թղթակցությունն առձեռն հանձնելու դեպքում այն հանձնվում է հասցեատիրոջը կամ նրա ներկայացուցչին.
4. Պետական մարմիններ, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թղթակցությունն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ դրա բացակայություն դեպքում՝ նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել: Պետական մարմին, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող հասցեատիրոջը թղթակցությունն ուղարկվում է էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է հասցեատերը.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով թղթակցությունն ուղարկելու անհնարինության պարագայում այն ուղարկվում է փոստային առաքմամբ կամ հանձնվում է առձեռն.
6. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան գործին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում՝ նաև հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը.
7. Թղթակցությունն առձեռն հանձնվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան գործին կցվում է այն հանձնելը հաստատող փաստաթուղթ.
8. Թղթակցությունն էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան գործին կցվում են թղթակցությունն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկվելու դեպքում՝ այն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

9. Թղթակցությունն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է թղթակցության տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով թղթակցությունը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը.
10. Հասցեատերը պարտավոր է Հանձնաժողովին անհապաղ հայտնել իր հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է թղթակցության հանձնումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված.
11. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ որևէ պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված՝ Հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը: