FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Մասնագիտական կրթական ծրագրերը և դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները.
1. Մասնագիտական կրթական ծրագրերը կազմվում են որակավորումների ազգային շրջանակի և ոլորտային որակավորումների շրջանակի պահանջներին համապատասխան.
2. Մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերի մակարդակներով.
    1) արհեստագործական հիմնական կրթական ծրագիր` արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորում.
    2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր` մասնագետի որակավորում.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որակավորման անվանումը, կախված զբաղմունքի բնույթից, սահմանվում է համապատասխան ոլորտային որակավորման շրջանակի բնութագրով.
4. ՄՈՒՀ-ի կողմից իրականացվող համապատասխան մակարդակի որակավորման ծրագրի հիման վրա ՄՈՒՀ-ը կարող է մշակել և իրականացնել վերջնարդյունք ապահովող միկրոորակավորման ծրագրեր.
5. ՄՈՒՀ-ը կարող է մշակել և իրականացնել նաև լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով ձեռք բերված ուսումնառության արդյունքները վկայագրվում են և հիմք են միկրոորակավորման համար.
6. ՄՈՒՀ-ը կարող է ըստ որակավորումների իրականացնել նաև փորձարարական կրթական ծրագրեր՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների պահպանմամբ.
7. Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմում և հաստատում է տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը, որը կարող է վերանայվել սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կրթական ծրագրերի փորձարկման և գնահատման հիման վրա.
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը ներառում է՝
    1) որակավորման ուղղվածությունը, զբաղմունքի նկարագիրը և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները.
    2) որակավորմանը ներկայացվող մուտքային և ելքային պահանջները, ներառյալ պետական ամփոփիչ ստուգման ձևերը և պարբերականությունը.
    3) ուսանողի ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը՝ արտահայտված կրեդիտներով, և ուսումնառության նվազագույն տևողությունը.
    4) ծրագրի բովանդակությունը՝ որակավորումն ապահովող դասընթացների կամ մոդուլների ցանկը և յուրաքանչյուր դասընթացին կամ մոդուլին հատկացվող կրեդիտը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

5) որակավորման առանձնահատկություններով պայմանավորված համապատասխան լաբորատորիաների և ուսումնաարտադրական տարածքների (արհեստանոցների) գույքի և սարքավորումների նվազագույն պահանջները և չափաքանակը.
    6) շնորհվող որակավորումը և հետագա մասնագիտական գործունեության հնարավոր ոլորտը.
9. ՄՈՒՀ-երը համապատասխան գործատուների մասնակցությամբ ու նրանց առաջարկությունների, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված փաստաթղթերի հիման վրա մշակում ու հաստատում են համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագիրը, դրա ուսումնամեթոդական փաթեթը (ուսումնական մոդուլները, ուսումնական պլանները, ծրագրի իրականացման ձևը).
10. ՄՈՒՀ-ը կազմում է համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի կազմակերպման նախահաշիվը՝ ըստ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած չափանիշների.
11. Որոշակի որակավորման և ուղղվածության կրթական ծրագիրն առաջին անգամ իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով որակավորման կրթական ծրագրերի փորձարկման համար սահմանված կարգով.
12. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգով ներդրված որակավորման կրթական ծրագրերը կրթության պետական կառավարման լիազոր մարմինը փորձարկման ընթացքում ենթարկում է մշտադիտարկման և գնահատման։ Փորձարկման առաջին շրջափուլն ավարտած ուսանողին շնորհվում են սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված որակավորումը հավաստող դիպլոմ և հավելված.
13. Սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված կարգով փորձարկումն անցած որակավորման կրթական ծրագրերը այլ ՄՈՒՀ-երը հետագայում իրականացնում են առանց փորձարկման՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով.
14. ՄՈՒՀ-ի համապատասխան մակարդակի որակավորման ծրագրերը երաշխավորում են մասնագիտական կրթության տարբեր մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը` ապահովելով կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի կիրարկումը և որակավորման աստիճանների շնորհումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

15. Միջազգային պայմանագրերի հիման վրա՝ օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով առանձին կրթական ծրագրերի և դրանց որակավորումների համար կարող են սահմանվել իրականացման և կառավարման առանձնահատկություններ՝ պահպանելով ոլորտային որակավորումների շրջանակի պահանջները։