FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  9

Խմբակցության գործունեությունը.
1. Խմբակցությունը գործում է Կանոնակարգին և իր որոշմամբ հաստատված կանոնադրությանը համապատասխան.
2. Խմբակցության կանոնադրությամբ սահմանվում են՝
    1) խմբակցության անվանումը,
    2) խմբակցության անդամների իրավունքները և պարտականությունները,
    3) խմբակցության ղեկավարի և քարտուղարի ընտրության կարգը, ինչպես նաև նրանց լիազորությունները,
    4) խմբակցության նիստերի գումարման և անցկացման կարգը,
    5) խմբակցության որոշումների ընդունման կարգը,
    6) խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ընթացակարգը,
    7) խմբակցության կողմից Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագծի ներկայացման ընթացակարգը,
    8) խմբակցության կողմից վարչապետի թեկնածուի առաջադրման ընթացակարգը,
    9) իրավասու մշտական հանձնաժողովին Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում խմբակցության կողմից թեկնածուների առաջադրման ընթացակարգը, 9.1) ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուի առաջադրման ընթացակարգը,
    10) խմբակցության կողմից Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու ընթացակարգը,
    11) հանրաքվեի և Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով խմբակցության կողմից Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգը,
    12) Սահմանադրության փոփոխությունների, օրենքների և Ազգային ժողովի որոշման նախագծերի վերաբերյալ խմբակցության առաջարկների ներկայացման ընթացակարգը,
    13) խմբակցության անդամին հեռացնելու կարգը,
    14) խմբակցության որոշումների ընդունման ընթացակարգը,
    15) խմբակցության գործունեության կարգին վերաբերող այլ դրույթներ.
3. Խմբակցության նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում.
4. Պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի նիստում՝ այդ մասին հայտարարությամբ հանդես գալով.
5. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող առնվազն մեկ պատգամավոր: