Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 73 Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի քննարկման ժամկետները. 1. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում. 2. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովի հերթական նիստերում առաջին ընթերցմամբ քննարկվում և քվեարկության է դրվում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում. 3. Ազգային ժողովի հերթական նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներում չի հաշվարկվում. 4. Նախագիծը դադարում է համարվել անհետաձգելի, եթե Կառավարության ներկայացուցչի առաջարկությամբ նախագծի քննարկումը Կանոնակարգով սահմանված կարգով հետաձգվում կամ երկարաձգվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը գերազանցող ժամկետով. 5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը չի համարվում լրացած, եթե նախագծի վերաբերյալ Ազգային ժողովը որոշում է կայացնում՝ մերժում է ընդունել առաջին ընթերցմամբ, ինչպես նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կամ ընդունում է որպես օրենք: |