FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  3

Հարկադիր կատարման ենթակա ակտերը.
1. Հարկադիր կատարման ենթակա են հետևյալ ակտերը.
    1) քաղաքացիական, սնանկության և վարչական գործերով կատարում ենթադրող եզրափակիչ դատական ակտերը.
    2) քրեական գործերով դատական ակտերը՝ գրավը պետության եկամուտ դարձնելու, տուգանքների, գույքային բռնագանձումների, հաշտության համաձայնությունը հաստատելու, գույքի բռնագրավման և գույքի արգելադրման մասով.
    3) Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի որոշումները՝ օրենքով նախատեսված դեպքերում.
    4) միջանկյալ դատական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում.
    5) արբիտրաժային տրիբունալների՝ դատարանի կողմից հարկադիր կատարման թույլատրված վճիռները կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ առանց նման թույլատրման.
    6) դատարանի կողմից հարկադիր կատարման թույլատրված օտարերկրյա դատական ակտերը և օտարերկրյա արբիտրաժային տրիբունալների վճիռները.
    7) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային դատարանների և միջազգային արբիտրաժների ակտերը՝ այդ պայմանագրերով նախատեսված դեպքերում.
    8) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային կազմակերպության (դրա մարմինների) որոշումները` այդ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում.
    9) դատարանի կողմից հարկադիր կատարման թույլատրված՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները.
    10) վարչական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում.
    11) նոտարական ակտերը՝ օրենքով նախատեսված դեպքերում.
    12) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը.
    13) հարկադիր կատարողի որոշումները՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում։