Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 19.14 Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը. 1. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ բազային տուրքի 175 000-ապատիկի և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ բազային տուրքի 50 000-ապատիկի և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալի չափով 1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետևյալ գործակիցները. 2025 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի հունվարի 1-ից 2027 թվականի հունվարի 1-ից 2028 թվականի հունվարի 1-ից 2.0 3.0 4.0 5.0 Սույն մասով սահմանված՝ պետական տուրքի հաշվարկման գործակիցները կիրառվում են, եթե տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված չէ: Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանված լինելու դեպքում պետական տուրքի հաշվարկման գործակից է համարվում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանվելու օրն ընդգրկող տարվա համար սույն մասով սահմանված գործակիցը. 2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև խաղադրույք ընդունելու իրավունքի՝ սույն հոդվածով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարում է համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 19.14 3. Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված չափով վճարված պետական տուրքը ձեռք բերված իրավունքից չօգտվելու դեպքում վերադարձման ենթակա չէ: |