FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  294

Հեռակա դատաքննության կիրառումը դադարեցնելը.
1. Դատարանը որոշում է կայացնում հեռակա դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին, եթե՝
    1) գործը հեռակա դատաքննության կարգով քննելու ընթացքում գործին մասնակցող անձը ներկայացրել է նոր ապացույց՝ այն թույլատրելու միջնորդությամբ, կամ նոր ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդություն, և այդ միջնորդությունը դատարանը բավարարել է.
    2) գործը հեռակա դատաքննության կարգով քննելու ընթացքում ի հայտ են եկել այլ հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումը կայացնելու դեպքում դատարանը վերսկսում է նախնական դատական նիստը.
3. Հեռակա դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշումը՝ նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին նշումով, եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց: