Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 48 Խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու մասնակցության սահմանափակման կարգը. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխով սահմանված կարգով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը վճիռն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, վճռի պատճենն ուղարկում է Լիազոր մարմին. 2. Լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է օպերատորին՝ ուղարկելով վճռի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակը՝ օրինական ուժի մեջ մտած վճռով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքը խաղասրահներ, ինչպես նաև գրանցումն ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում սահմանափակման կիրառումն ապահովելու, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետ շահումով խաղի կամ բուքմեյքերային գործունեությանը մասնակցելու հնարավորության սահմանափակումն ապահովելու նպատակով. 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացվելու դեպքում քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից դատարանի վճռի պատճենն ուղարկվում է Լիազոր մարմին՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով. 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակում ունեցող անձանց կողմից խաղերին մասնակցության շրջանակում կնքված գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել. 5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակում ունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է Լիազոր մարմինը: |