Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 Հիմնադրամի իրավական կարգավիճակը. 1. Հիմնադրամը սույն օրենքով և «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված կարգով ստեղծված` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, օրենքով վերապահված իրավասություններով և գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության: Հիմնադրամը ստեղծվում է և դրա կանոնադրությունը հաստատվում է Կառավարության որոշմամբ. 2. Հիմնադրամը կարող է լուծարվել, վերակազմակերպվել կամ սնանկ ճանաչվել օրենքով սահմանված կարգով. 3. Հիմնադրամը իր գործառույթների պատշաճ իրականացման նպատակով իրավունք ունի պահանջելու և ստանալու աուդիտորական գաղտնիք պարունակող տեղեկություններ. 4. Հիմնադրամն ունի սույն օրենքով և «Հիմնադրամների մասին» օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով նախատեսված իրավունքներ և կրում է պարտականություններ: «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված նորմերը տարածվում են Հիմնադրամի վրա, բացառությամբ սույն օրենքով Հիմնադրամի համար առանձնահատկություններ սահմանող նորմերի. 5. Հիմնադրամը կարող է լուծարվել կամ սնանկ ճանաչվել միայն Հիմնադրամի լուծարման կամ սնանկ ճանաչելու մասին օրենք ընդունելու դեպքում. 6. Հիմնադրամի հիմնադիրը կարող է միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել Հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի կանոնադրությունը կարող է փոփոխվել կամ լրացվել նաև օրենքով սահմանված կարգով և դեպքերում՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել Հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին։ |