FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  69

Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը.
1. Ընդերքօգտագործողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարվող գումարների մեջ չեն ներառվում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ռեկուլտիվացիոն գումարները: Դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանում է կառավարությունը.
2. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ընդերքօգտագործողի պարտականությունը ներառվում է ընդերքօգտագործման պայմանագրում.
3. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում բացված լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում և բացառապես օգտագործվում են`
    1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող՝ նախագծով կամ ծրագրերով ստանձնած ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով.
    2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով կամ ծրագրով ստանձնած, բայց իր կողմից չիրականացրած ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով.
    3) տվյալ ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով փաստացի խախտված հողերի վերականգնման նպատակով.
3.1. Եթե օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացրած ընդերքօգտագործողը ցանկանում է ուսումնասիրության տեղամասում կամ դրա մի մասում իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում, ապա արդյունահանման համար հայցվող տեղամասում երկրաբանական ուսումնասիրության հետևանքով խախտված հողերի վերականգնմանը համարժեք գումարը մնում է ընդերքօգտագործողի՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում՝ վերահաշվարկի պայմանով.
4. Ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ընդերքօգտագործողի կատարած` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկացումները.
5. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ընդերքօգտագործողի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ընդերքօգտագործողին:
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  69

6․ Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն իր պաշտոնական կայքում յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվա ավարտին հաջորդող ամսվա 30-ը, հրապարակում է ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված և ընդերքօգտագործողներին վերադարձված գումարների վերաբերյալ տեղեկատվություն.
7. Ընդերքօգտագործման իրավունքը դադարած տնտեսավարողի կողմից նախագծով կամ ծրագրով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքները կամ շրջակա միջավայրի դրամագլխին կամ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ողջ ծավալով վճարումները չկատարելու դեպքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը կարող է դիմել դատարան՝ դատական կարգով չվճարված գումարները բռնագանձելու համար։