Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 316 Օդանավեր, նավեր կամ երկաթուղային շարժակազմեր զավթելը, պահելը կամ փախցնելը. 1. Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ զավթելը, պահելը կամ փախցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում, զանգվածային անկարգություններ, միջազգային հարաբերություններում բարդացում կամ հակամարտություն, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով. 4. Զավթածը կամովին ազատած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նա նախկինում չի ազատվել քրեական պատասխանատվությունից սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հիմքով: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: |