Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Անասնաբուժական գործունեություն իրականացնողների իրավունքները. 1. Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերն իրավունք ունեն` 1) պայմանագրային հիմունքներով կատարելու հակաանասնահամաճարակային միջոցառումների աշխատանքներ. 2) կազմակերպելու և իրականացնելու կենդանիների հիվանդությունների կանխարգելման և իմունականխարգելման համապատասխան միջոցառումներ. 3) կատարելու կենդանիների հիվանդությունների ախտորոշում, բուժում, վերացում. 4) կենդանիների հիվանդությունների ախտորոշման նպատակով իրականացնելու կլինիկական, լաբորատոր (վիրուսաբանական, մանրէաբանական, կենսաքիմիական, քիմիաթունաբանական, ռադիոլոգիական, հյուսվածքաբանական, մակաբուծաբանական) հետազոտություններ, թեստեր. 5) կատարելու կենդանիների արհեստական սերմնավորում. 6) տրամադրելու համապատասխան նմուշի ստորագրված ու կնքված անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ. 7) կատարելու կենդանիների գրանցում և գրանցված կենդանիների համար տրամադրելու անասնաբուժական անձնագրեր. 8) ունենալու իրենց գործունեությունը հավաստող համապատասխան նմուշի դրոշմակնիքներ և անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներ. 9) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու խորհրդատվություն` կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման միջոցառումների իրականացման վերաբերյալ. 10) նախնական ախտորոշման նպատակով իրականացնելու դիակների ախտաբանաանատոմիական հերձում, ըստ անհրաժեշտության, լաբորատոր հետազոտությունների ուղարկելու ախտաբանական նմուշներ. 11) կենդանիների համարակալում, հաշվառում, ինչպես նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարում. 12) վարելու իր կողմից սպասարկվող անասնապահական ֆերմաների հակաանասնահամաճարակային միջոցառումների վերաբերյալ գրանցամատյանը, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը. 13) օրենքով սահմանված կարգով ստեղծելու անասնաբույժների հասարակական կազմակերպություն. 14) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ: |