Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 222.27 Դատական ակտերը. 1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը. 1) հարկային մարմնին բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների տրամադրման պահանջը բավարարելու մասին, եթե առկա չէ այն մերժելու վերաբերյալ սույն մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը. 2) գաղտնի տեղեկությունների տրամադրումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին, եթե հարկային մարմնի պահանջը չի բավարարում օրենքով սահմանված պահանջները. 2. Սույն գլխով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտը բովանդակում է սույն օրենսգրքով դատական ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայցվող տեղեկատվության տրամադրման ձևը և ժամկետները. 3. Վարչական դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 5 օր հետո. 4. Վարչական դատարանը դատական ակտն ուղարկում է հարկային մարմին և այդ մասին ծանուցում այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ հարկային մարմինը դիմումում նշել է անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ` հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել հարկային մարմնի կողմից իր գործառույթների հաջող իրականացումը, և երաշխավորելով, որ հարկային մարմինը ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում կծանուցի դատական ակտն այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը. 5. Այն անձը, որի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին կայացվել է որոշում, կարող է բողոքարկել այդ դատական ակտը՝ սույն օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված կարգով. 6. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա` գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում և կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով: |