FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  31

Ապացույցների ապահովումը.
1. Անձինք, որոնք հիմքեր ունեն կարծելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, իրավունք ունեն դատարանին միջնորդություն ներկայացնելու այդ ապացույցների ապահովման վերաբերյալ.
2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ նշվում են ապահովման կարիք ունեցող ապացույցները և այն փաստերը, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, ինչպես նաև պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար.
3. Միջնորդությունը քննվում է դատավարության մասնակիցների մասնակցությամբ: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է միջնորդությունը քննել առանց դատավարության այն մասնակիցների, որոնց մասնակցությունը կխոչընդոտի ապացույցի ապահովմանը.
4. Միջնորդության քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով, որում նշում է, թե ինչ ձևով պետք է իրականացվի ապացույցի ապահովումը։ Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել վկաներին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ առգրավելով.
5. Ապացույցների ապահովումը վկաներին հարցաքննելու, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելու, փորձաքննություն նշանակելու միջոցով իրականացվում է սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ։ Սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցված (այսուհետ՝ պատշաճ ծանուցում) դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ ապացույցների ապահովման համար.
6. Ապացույցների ապահովումը գրավոր կամ իրեղեն ապացույցների առգրավմամբ կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով, և համապատասխան ապացույցն անհապաղ ներկայացվում է դատարան։