Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 50 4) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության՝ ստուգելու համար վարույթի ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, հիշելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե այն կասկածի տակ դնելու բավարար հիմքեր կան. 5) այլ վայր մեկնելիս վարույթն իրականացնող մարմնին նախապես տեղեկացնել իր գտնվելու նոր վայրի և իր հետ հաղորդակցվելու միջոցների մասին. 6) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին. 4. Տուժողն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է այդ իրավունքների և պարտականությունների բնույթին: Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող տուժողի իրավունքները սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը. 5. Տուժող ճանաչված իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը. 6. Վարույթի ընթացքում ի հայտ եկած բավարար հիմքերի առկայության դեպքում քննիչը կամ դատարանը որոշմամբ դադարեցնում է տուժողի կարգավիճակը: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 50 Տուժողի իրավունքները և պարտականությունները. 1. Տուժող ճանաչելու մասին որոշումը կայացնում է քննիչը կամ դատարանը. 2. Տուժողը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝ 1) ծանոթանալու մեղադրյալին ներկայացված մեղադրանքին. 2) տալու ցուցմունք. 3) հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ. 4) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ. 5) հարուցելու միջնորդություններ. 6) հայտնելու բացարկներ. 7) ունենալու լիազոր ներկայացուցիչ և դադարեցնելու նրա լիազորությունները. 8) անվճար ստանալու իր կարգավիճակին վերաբերող դատավարական ակտերի պատճենները. 9) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ. 10) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, դիտողություններ ներկայացնելու այդ արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրա վերաբերյալ իր դիտողությունները, ապացուցողական և վարութային այլ գործողությանը մասնակցելու, դատական նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջելու համապատասխան արձանագրության մեջ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին գրառումներ. 11) անվճար ստանալու քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու, այն դադարեցնելու կամ կասեցնելու, ինչպես նաև քրեական վարույթը կարճելու մասին որոշումների պատճենները, մեղադրական եզրակացության, եզրափակիչ ակտի կամ եզրափակիչ դատական ակտի պատճենը. 12) իր խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության, այդ թվում՝ դրա հավելվածի, ինչպես նաև փորձաքննություն նշանակելու մասին որոշման և փորձագետի եզրակացության պատճենները. 13) նախաքննության ավարտման մասին ծանուցում ստանալու պահից ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, իր խնդրանքով դրանցից անվճար ստանալու պատճեններ կամ դուրս գրելու ցանկացած տեղեկություն. 14) դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 50 15) ներկա լինելու առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների նիստերին, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հանդես գալու եզրափակիչ ելույթով. 16) բողոքարկելու վարույթի հանրային մասնակիցների և դատարանի վարութային ակտերը, այդ թվում՝ եզրափակիչ դատավարական ակտերը. 17) հետ վերցնելու իր կամ իր լիազոր ներկայացուցչի ներկայացրած բողոքը. 18) տեղեկացվելու վարույթի այլ մասնակցի կողմից բերված և իր շահերին առնչվող վերանայման բողոքի մասին, դրա վերաբերյալ ներկայացնելու պատասխան. 19) դատական նիստում կարծիք հայտնելու վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ. 20) առարկելու վարույթի այլ մասնակիցների կամ դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ. 21) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտվելու մեղադրյալի հետ. 22) իրեն ենթադրաբար պատճառված վնասը հատուցելու նպատակով գույքային հայց ներկայացնելու դատարան, մինչև ապացույցների հետազոտման ավարտը փոփոխելու գույքային հայցը, ինչպես նաև մինչև դատարանի առանձին սենյակ հեռանալը հրաժարվելու գույքային հայցից. 23) ստանալու հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում. 24) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում. 25) հետ ստանալու վարույթն իրականացնող մարմնի կողմից վերցված և իրեն պատկանող գույքը և փաստաթղթերի բնօրինակները. 26) օրենքով նախատեսված դեպքերում ազատվելու իր ներկայացուցչի ծառայությունների դիմաց վճարելու պարտականությունից. 27) իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցելու և ստանալու հատուկ պաշտպանություն. 28) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ. 3. Տուժողը պարտավոր է՝ 1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով. 2) տալ ցուցմունք. 3) վարույթն իրականացնող մարմնի պահանջով փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ, ենթարկվել քննման և փորձաքննության. |