FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  276

Դատաքննության սահմանները.
1. Առաջին ատյանի դատարանում վարույթն իրականացվում է միայն մեղադրյալի նկատմամբ և միայն նրան ներկայացված մեղադրանքով.
2. Մեղադրյալին ներկայացված մեղադրանքը փաստական հանգամանքների մասով առաջին ատյանի դատարանում կարող է փոփոխվել կամ լրացվել միայն հանրային մեղադրողի կողմից, եթե հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, և որոնք ինքնին կամ այլ փաստական հանգամանքների հետ միասին անհրաժեշտ են դարձնում մեղադրյալին նոր մեղադրանք ներկայացնելը.
3. Մինչև վերդիկտ կայացնելու համար առաջին ատյանի դատարանի` առանձին սենյակ հեռանալը հանրային մեղադրողն իրավասու է փոխելու մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը.
4. Դատարանն իրավասու է հաստատված կամ հերքված համարելու միայն մեղադրյալին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները: Վերդիկտ կայացնելիս դատարանը, դուրս չգալով մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակից, կարող է փոխել մեղադրյալին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականը, եթե տարբերվող իրավական գնահատականի հարցը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում քննարկել է կողմերի հետ: