FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորումը.
1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման հիմք են հանդիսանում`
    1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զարգացման ծրագրերը.
    2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը (պետական սպառազինման ծրագիր).
    3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակային պետական ծրագրերը.
    4) Հայաստանի Հանրապետության հանրապետական զորահավաքային ծրագրերը.
    5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը և պլանները.
    6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության վերաբերյալ Կառավարության, վարչապետի և Անվտանգության խորհրդի որոշումները.
2. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է՝ ըստ ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների: Ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են`
    1) պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմելիս.
    2) պետական պատվիրատուների առաջարկությամբ հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս.
3. Ռազմական կարիքների համար պետական պատվերում կարող են ընդգրկվել`
    1) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի մշակման, ստեղծման, արդիականացման, նորոգման (վերականգնման), արդիականացմամբ նորոգման, սպասարկման և այլ աշխատանքներ.
    3) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի, ինչպես նաև հումքի, նյութերի, համալրող պատրաստվածքների մատակարարումը.
    4) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտահանումը.
    5) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտահանման համար տեխնիկական վերազինման աշխատանքները.
    6) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում ապրանքների մատակարարման աշխատանքները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

article  12

7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան՝ ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների, պետական պահոցում կուտակման համար ապրանքների մատակարարումը.
    8) Հայաստանի Հանրապետության անվտանգության նպատակով այլ ապրանքների մատակարարումները` սույն հոդվածի առաջին մասին համապատասխան: