FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  931

Ընդհանուր դրույթներ վճարման հանձնարարականներով հաշվարկների մասին.
1. Վճարման հանձնարարականներով հաշվարկներ կատարելիս բանկը պարտավորվում է վճարողի հանձնարարությամբ նրա հաշվում եղած միջոցներից որոշակի գումարը, օրենքով կամ դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով նախատեսված ժամկետում, փոխանցել նույն կամ այլ բանկում վճարողի նշած անձի հաշվին, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով կամ սահմանված չէ բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով.
2. Սույն պարագրաֆի կանոնները կիրառվում են տվյալ բանկում հաշիվ չունեցող անձի դրամական միջոցները բանկի միջոցով փոխանցելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ չի բխում այդ հարաբերությունների էությունից.
3. Վճարման հանձնարարականներով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նաև դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով: