Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 54 9) կառավարչի գործունեության (աշխատանքի) կանոնակարգերի, ղեկավարների և աշխատակիցների գործունեությունը կարգավորող ներքին կանոնների (այսուհետ` գործունեության կանոններ) նախագծերը. 10) կառավարչի կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկում կամ կառավարչի հետ չփոխկապակցված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում բացված հաշվին մուծված լինելը հավաստող փաստաթուղթը. 11) կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող աշխատողների ցուցակը և նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները. 12) կառավարչի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը. 13) պետական տուրքի վճարման անդորրագիրը. 14) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր (եթե կառավարիչն իրականացնելու է նաև կենսաթոշակային ֆոնդերի կառավարում). 15) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 3. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար. 4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման բացառություններ` օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի, ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների և ղեկավարների համար, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ. 5. Գործող կառավարիչը սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում` 1) համապատասխան ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 54 Կառավարչի գրանցումը և լիցենզավորումը. 1. Կառավարչի գրանցման և լիցենզավորման կարգը սահմանվում է բացառապես սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այլ օրենքներով կառավարչի լիցենզավորման վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները. 2. Կառավարչի գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ են ներկայացնում` 1) գրանցման և լիցենզիա տրամադրելու միջնորդագիրը. 2) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը (եթե կառավարիչը մատուցելու է նաև համապատասխան ծառայությունը (ծառայությունները)). 3) կառավարչի գործարար ծրագիրը. 4) կառավարչի հիմնադիրների ժողովի հաստատած` կառավարչի կանոնադրությունը. 4.1) կառավարչի (բացառությամբ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի) ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով. 5) կառավարչի հիմնադիրների ցանկը և նրանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած տեղեկությունները. 6) կառավարչի հիմնադիրների ժողովի որոշումը` կառավարչի ղեկավարներ նշանակելու մասին. 7) տեղեկություններ կառավարչի ղեկավարների վերաբերյալ, ղեկավարների նոտարական կարգով վավերացված ստորագրությունների նմուշները, նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները. 8) կառավարչի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը` կից սույն օրենքով և Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 54 2) կառավարչի կանոնադրության մեջ, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները. 3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր (եթե հայցում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարում). 4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր: |