FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  33

Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան.
1. Արգելվում է ներդրումային ծառայությունների մատուցումն առանց սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված լիցենզիայի, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի.
2. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան տրվում է անժամկետ.
3. Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել.
4. Լիցենզիան տրամադրվում կամ ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները.
5. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան պարունակում է ներդրումային ընկերության լրիվ ֆիրմային անվանումը և գրանցման համարը, լիցենզիայով թույլատրվող ներդրումային ծառայությունների տեսակը կամ տեսակները, լիցենզիայի տրամադրման ամսաթիվը և համարը.
6. Լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
7. Ներդրումային ընկերությունների գրանցման և լիցենզավորման կարգը սահմանվում է բացառապես սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այլ օրենքներով ներդրումային ընկերությունների լիցենզավորման վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները: