Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության ոլորտներում. Էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝ ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնն ստանալու պետական երաշխիքի ապահովումը. բ) էկոլոգիական կրթության և դաստիարակության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը և համալիր բնույթը. գ) էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային և ճյուղային բոլոր պետական ծրագրերում. դ) էկոլոգիական կրթության և դաստիարակության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում. ե) մշակույթների ու ավանդույթների բազմաձևության ապահովումը, ազգային կոլորիտի պահպանումը՝ որպես էթնոէկոլոգիական համակարգ. զ) միասնական` բնագիտական ու մշակութաբանական փոխադարձաբար կապված արժեքների ձևավորումը մարդու և բնության համար. է) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում նորարարական գիտական գործունեության խրախուսումը. ը) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում սովորողների, մանկավարժների, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խրախուսումը. թ) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական, սոցիալական և մշակութային, փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ. ժ) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը միջազգային չափանիշներին համապատասխան: |