Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ article 5 Կամավոր աշխատանքի նպատակները. 1. Կամավոր աշխատանքի հիմնական նպատակներն են՝ 1) կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլ հանրային նշանակության խնդիրների լուծմանն աջակցելը. 2) անձի անկախ կյանքի հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, սոցիալական ներառմանն աջակցելը. 3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն աջակցելը. 4) անձի մասնագիտական կողմնորոշմանը կամ կարիերայի պլանավորմանը, աշխատաշուկայում մրցունակությանն ուղղված զբաղունակության կամ առանցքային (փափուկ) հմտությունների զարգացմանն աջակցելը. 5) ոչ ֆորմալ կամ ինֆորմալ կրթությամբ նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների, կարողությունների, հմտությունների պահպանմանն աջակցելը. 6) «Կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխառնչությանը, որակյալ աշխատուժի ձևավորմանը կամ աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը նպաստելը, ինչպես նաև երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող այլ անձանց՝ աշխատաշուկայի միտումներին ծանոթանալուն և աշխատաշուկայում ինտեգրվելուն աջակցելը. 7) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների կամ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքներին կամ փրկարարական գործողություններին կամ տուժածներին օգնություն ցուցաբերելու կամ աղետների ռիսկերի կառավարման շրջանակներում իրականացվող աշխատանքներին աջակցելը. 8) կամավոր աշխատանքին ուղղված նախաձեռնությունները զարգացնելը կամ դրանց աջակցելը, ինչպես նաև կամավոր աշխատանքի մասին հանրությանն իրազեկելը կամ կամավորության մշակույթի տարածմանը նպաստելը. 9) սոցիալական պատասխանատվության կամ համերաշխության մթնոլորտի կայացմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող և ակտիվ քաղաքացիական հասարակություն ձևավորելուն աջակցելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ article 5 10) հանրությանը մարդասիրական գաղափարների և սկզբունքների ոգով դաստիարակելը, կրթելը կամ հասարակական գործունեության մեջ ներգրավվելու հնարավորություն ընձեռելը կամ կամավորության սոցիալական ճանաչմանը նպաստելը. 11) անձի՝ իր գիտելիքներով, կարողություններով, հմտություններով կամ փորձառությամբ օգտակար լինելուն կամ հասարակության սոցիալ-տնտեսական կյանքին մասնակցելուն, ինչպես նաև մարդկային կամ սոցիալական կապիտալի ձևավորմանը նպաստելը. 12) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը կամ դրանց մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կամ հասարակության մեջ ոչ խտրական վերաբերմունքի կամ փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը նպաստելը. 13) պետական կամ հանրային միջոցառումների անցկացմանն աջակցելը. 14) մասնակցային կառավարման, այդ թվում՝ ընտրական գործընթացներին մասնակցելու մշակույթի զարգացմանը նպաստելը. 2. Կամավոր աշխատանքը կարող է կատարվել նաև սույն հոդվածի 1-ին մասով չսահմանված և օրենքով չարգելված այլ նպատակներով։ |