FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Կոչումների շնորհման ժամկետները.
1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները. - արդարադատության լեյտենանտ` 2 տարի, - արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի, - արդարադատության կապիտան` 3 տարի, - արդարադատության մայոր` 4 տարի, - արդարադատության փոխգնդապետ` 5 տարի: Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.
2. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան կոչում, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի, պաշտոնի նշանակվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում.
3. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը.
3.1. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում է հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչում: Հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխան սկզբնական կոչումները սահմանում է Կառավարությունը։ 5. Հարկադիր կատարողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`
    2) նա ունի կարգապահական տույժ.
    3) նա քրեական վարույթում ունի մեղադրյալի կարգավիճակ, կամ նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն: Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին կետում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում: