FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը.
1. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`
    1) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
    2) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.
    3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.
    4) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում և այլ զորքերում.
    5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
    6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
    7) նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից.
    8) նա հրաժարական է տվել.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 7-րդ կետի, ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով, իսկ 7-րդ կետում սահմանված դեպքում` նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով.
3. Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է: