FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումը.
1. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացնում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը չի կարող ներգրավվել գնման գործընթացներում, լինել պայմանագրի կողմ, բացառությամբ իր կարիքների համար իրականացվող գնումների.
2. Գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով լիազորված մարմինը`
    1) համակարգում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և ընդունում կամ ներկայացնում է դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
    2) պատվիրատուներին մեթոդական օժանդակություն է ցուցաբերում գնումների գործի կազմակերպման հարցում.
    3) ապահովում է գնումների համակարգողների որակավորման շնորհումը և վերջիններիս շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը.
    4) կազմակերպում է տեղեկագրի հրապարակումը.
    5) համակարգում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.
    6) հաշվառում է պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքները.
    7) հրապարակում է`
    ա. պետական գնումների տարեկան հաշվետվությունը,
    բ. գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակը.
    8) հաստատում է գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ՝ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերը.
    9) հաստատում է սույն օրենքի համաձայն լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի, ներառյալ՝ հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման ժամկետները.
    10) հաստատում է գրանցամատյանի ձևը և վարման կարգը.
    11) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.
    12) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը.
3. Պատվիրատուի ղեկավարը սահմանում է գնումների համակարգող, որը`
    1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.
    2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
    4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը.
4. Գնումների համակարգող կարող են սահմանվել պատվիրատուի`
    1) համապատասխան ստորաբաժանումը.
    2) պաշտոնատար անձը կամ անձինք.
    3) հրավիրած անձը` խորհրդատուն կամ խորհրդատուները.
5. Գնումների համակարգող ստորաբաժանման աշխատակիցները, պաշտոնատար և հրավիրված անձինք պետք է ընդգրկված լինեն լիազորված մարմնի կողմից հրապարակվող գնումների որակավորված համակարգողների ցուցակում: Նշված ցուցակում անձինք ընդգրկվում են լիազորված մարմնի կազմակերպած` գնումների համակարգողների որակավորման գործընթացի արդյունքներով բավարար գնահատական ստանալուց հետո: