Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 10 Պոչամբարների կառավարման պայմանագիրը. 1. Պոչամբարները Ներդրումային ծրագրի իրագործման նպատակով և ամբողջ ժամանակահատվածի համար համապատասխան պայմանագրերի հիման վրա հանձնվում են ծրագիր իրականացնողին` օգտագործման և կառավարման իրավունքով. 2. Պոչամբարների նկատմամբ կառուցապատման և կառավարման իրավունքները ծրագիր իրականացնողին փոխանցվում են Հայաստանի Հանրապետության (կամ համապատասխան համայնքի), ծրագիրն իրականացնողի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, որն ուժի մեջ է մտնում` 1) Ողջիի պոչամբարի և Փխրուտի պոչամբարի մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մաստեր պլանը հաստատվելու հաջորդ օրվանից. 2) Արծվանիկի պոչամբարի մասով` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով սահմանված կարգով կոնսերվացվելու կամ դրա շահագործումը դադարեցվելու օրվանից. 3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված եռակողմ պայմանագրով պետք է նախատեսվեն հետևյալ էական պայմանները` 1) գործարքի առարկան` համապատասխան պոչամբարների նկատմամբ Հայաստանի Հանրապետության (կամ համապատասխան համայնքի) և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ծրագիր իրականացնողին փոխանցվող իրավունքները. 2) պոչամբարի, որի նկատմամբ իրավունքները փոխանցվում են, գույքի` ինժեներական կառույցների կազմի և հողամասերի նկարագիրը. 3) կառուցապատման և կառավարման իրավունքների ժամկետը. 4) համապատասխան պոչամբարի նկատմամբ ծրագիր իրականացնողի իրավունքները դադարելու օրվան հաջորդող օրվանից այդ պոչամբարի նկատմամբ համապատասխան իրավունքները, օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները տեղադրելու նպատակով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու` Հայաստանի Հանրապետության (կամ համապատասխան համայնքի) պարտավորությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 10 5) ծրագիր իրականացնողին փոխանցվող իրավունքների ծավալը, այդ թվում` ծրագիր իրականացնողին փոխանցվող գույքային իրավունքների ծավալը, հանձնված գույքի՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման իրավունքը, օգտագործման և կառավարման իրավունքը, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի հետ համաձայնեցնելով` վերանորոգումներ և վերափոխումներ կատարելու իրավունքը, ընդ որում, ծրագիր իրականացնողին փոխանցվող իրավունքների ծավալը չի կարող ամբողջությամբ և (կամ) մասնակիորեն սահմանափակվել որևէ պայմանով, բացառությամբ բնապահպանական, տեխնիկական անվտանգության և այլ հարցերով` իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև մասնավոր լցակույտերի նկատմամբ գրավի իրավունքով. 6) ծրագիր իրականացնողի պարտականությունները, այդ թվում` ինժեներական կառույցների ընթացիկ մոնիթորինգ, սպասարկում, պահպանություն, վնասման դեպքում՝ վերանորոգում, անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականությունները. 7) ծրագիր իրականացնողի կողմից հաշվետվություններ ներկայացնելու ընթացակարգը, բովանդակությունը, ձևը և ժամկետները. 8) պայմաններ` պայմանագիրն ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետների, հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների դիմաց համայնքային բյուջեներ վճարվող հատուցումների, ինչպես նաև կառավարման իրավունքները անհատույց տրամադրվելու վերաբերյալ. 4. Կոնսերվացված պոչամբարների շահագործման վիճակի բերելը իրականացվում է համապատասխան նախագծի հիման վրա և այնպես, որ բացառվի դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին, բնակչությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին հնարավոր վնաս պատճառելը. 5. Կոնսերվացված պոչամբարները շահագործման վիճակի բերելու արդյունքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված վնաս պատճառելու, դրանց արդյունքները վերացնելու ողջ պատասխատավությունը կրում է ծրագիր իրականացնողը: |