Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 15 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով և 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջներն ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կամ աուդիտորի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ստորաբաժանման աշխատակիցները համարվում են ներքին աուդիտորի որակավորում ստացած` լիազոր մարմնի կազմակերպած մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո. 3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է կազմակերպություններում սույն օրենքի համաձայն ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը. 4. Սույն օրենքով նախատեսված նորմերը հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների մասով ուժի մեջ են մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո: |