FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք լիազորված են`
    1) հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դրա մասին ծանուցելու հանրագիր ներկայացրած անձին.
    2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով Էլեկտրոնային հարթակում հրապարակելու անհատական կամ կոլեկտիվ հանրագիրը.
    3) հանրագրում նշված առաջարկին հավանություն տալու դեպքում միջոցներ ձեռնարկելու դրա կատարման ուղղությամբ և արդյունքները հրապարակելու Էլեկտրոնային հարթակում.
    4) հանրագիր ներկայացնող անձին պարզաբանելու հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումների բողոքարկման կարգը.
    5) սույն օրենքով նախատեսված կարգով և ժամկետում պատշաճ պատասխանելու հանրագիր ներկայացրած անձին.
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին ներգրավելու մասնագետների.
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ապահովում են հանրագրի լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննարկումը: