Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 62 ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ. 1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը և խախտում թույլ տված բանկը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին. 2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական և (կամ) բանկի կողմից կնքվող որոշակի գործարքների, գործառնությունների դադարեցում, դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած բանկի համար. 3. Նախազգուշացումը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում: |