Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 100 Ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները և դրանց կատարման կարգը. 1. Ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար փոխադրողը կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձ մաքսային մարմին է ներկայացնում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր, առևտրային և (կամ) մաքսային փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքների, ապրանքներն ուղարկողի (ստացողի), ուղարկող երկրի և նշանակման երկրի մասին տեղեկություններ, կամ փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարի մասին: Փաստաթղթերը կարող են մաքսային մարմին ներկայացվել էլեկտրոնային տեսքով. 2. Մաքսային մարմինը ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը գրանցում է այդ փաստաթղթերը մաքսային մարմին հանձնելուց հետո՝ ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում, և սույն հոդվածի 1-ին կետում նշված անձին տրամադրում է փաստաթղթերի գրանցումը հաստատող փաստաթուղթ: Մաքսային մարմնի կողմից ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերի գրանցման և դրանց գրանցումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 3. Ապրանքները համարվում են ժամանակավոր պահպանման տակ գտնվող՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելուց հետո, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ. 4. Անդամ պետություն մշտական բնակության համար տեղափոխվելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադրաբար տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 100 5. Ապրանքները երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականներ ունեցող, լիազորված տնտեսական օպերատորի՝ մաքսային հսկողության գոտի հանդիսացող կառույցներ, շինություններ (շինությունների մասեր) և (կամ) բաց հրապարակներ (բաց հրապարակների մասեր) առաքելիս ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 440-րդ հոդվածը: |